Անգլիական «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը կարող է փոխել ակումբը, տեղեկացնում է Sky Sports-ը:
31-ամյա կիսապաշտպանին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Բարսելոնան» և «Ինտեր Մայամին»:
Նշվում է, որ կատալոնական ակումբը 3 տարվա պայմանագիր է առաջարկում բրզիլացուն, իսկ ամերիկյան ակումբը ՝ 3,5 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ 2019/20 թվականի մրցաշրջանում Վիլիանը անցկացրել է 47 հանդիպման և դարձել ՝ 11գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: