Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի 23-ամյա կիսապաշտպան Խորխե դե Ֆրուտոսի՝ «Լևանտե» տեղափոխության մասին:
Դե Ֆրուտոսը «Ռեալի» սան է: Ֆուտբոլիստը մադրիդցիների գլխավոր թիմի կազմում ոչ մի խաղի չի մասնակցել:
Հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» պլանավորում է 180 մլն եվրո ստանալ ֆուտբոլիստների վաճառքից: Դրա հետ մեկտեղ, կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական կորուստներից ելնելով, «սերուցքայինները» բարձրագոչ գնումներ չեն պլանավորում:
Պրիմերայի գործող չեմպիոնը վաճառքի է հանել Խամես Ռոդրիգեսին ու Գարեթ Բեյլին: «Ռեալից» հեռացող հավանական խաղացողների թվում են Օսկար Ռոդրիգեսը, Դանիել Սեբալյոսը, Խեսուս Վալյեխոն, Մարիանո Դիասը, Բրաիմ Դիասը, Անդրեյ Լունինը, Սերխիո Ռեգիլոնը, Մարտին Էդեգորը, Լուկաս Վասկեսը, Նաչո Ֆերնանդեսը, Դանիել Գոմեսը և Խորխե դե Ֆրուտոսը: