Ինչպես հայտնում է Чемпионат-ը, «Խիմկին» վերջնականապես որոշել է հրաժարվել հաջորդ մրցաշրջանում մասնակցել ՌՊԼ-ի առաջնությանը: Այս մասին հայտնի կդառնա Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչից հետո, որը տեղի կունենա հուլիսի 19-ին:
ՖԱԼ-ի ժամանակից շուտ ավարտված մրցաշրջանում, «Խիմկին» գրավեց երկրորդ տեղը և իրավունք ստացավ հանդես գալ ՌՊԼ-ում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ չնայած համապատասխան լիցենզիա ստանալուն, ակումբը կարող է շարունակել խաղալ ՖԱԼ-ում՝ ֆինանսավորման խնդիրների պատճառով: Իսկ թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանն ասել էր, որ թիմըանպայման հանդես կգա ՌՊԼ-ում:
Այսպիսով, «Կռիլյա Սովետովը», որը ՌՊԼ-ի մրցաշրջանը ավարտելու է 15-րդ տեղում (չնայայած դեռ մեկ հանդիպում էլ ունի անցկացնելու), կպահպանի իր գրանցումը ՌՊԼ-ում: