Հուլիսի 17-ին՝ ժամը 15:00-ին, կկայանա Խոակին Կապառոսի հեռավար մամուլի ասուլիսը, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ուղիղ եթերում կխատասխանի մեդիայի ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին:
Ասուլիսն ուղիղ եթերում կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջով: