Բրիտանացի մրցավար Մարկ Կլատենբուրգը որոշել է ավարտել մրցավարական կարիերան:
Այս պահին բրիտանացին բանակցություններ է վարում Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և հավակնում է ստանձնել Հունաստանի մրցավարական կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Կլատենբուրգը վերջին շրջանում աշխատում էր Չինաստանի Սուպերլիգայում: Սակայն համավարակով պայմանավորված չի կարողացել վերադառնալ Չինաստան ու որոշել է ավարտել կարիերան.
«Եկել է աշխատանքը փոխելու ժամանակը: 45 տարեկանում այլ մարտահրավեր եմ պատրաստ ընդունել»,-ասել է Կլատենբուրգը: