«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատրաստվում է լքել մադրիդյան ակումբն այս ամառ: Կոլումբիացին, ըստ ամենայնի, լրջորեն է վերաբերվում Զինեդին Զիդանի թիմից հեռանալու հարցին:
Ըստ Transfermarketweb-ի՝ Խամեսի տրանսֆերի հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, բայց «Կարմիրները» պետք է մրցակցեն անգլիական ևս երկու ակումբների՝ «Վոլվերհեմփթոնի» և «Էվերթոնի» հետ, կոլումբիացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար:
«Ռեալը» նույնպես ցանկանում է բաժանվել 29-ամյա ֆուտբոլիստից: Խամեսը «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է: Ակումբը ցանկանում է այդկերպ գումար խնայել:
Վերջերս հայտնի էր դարձել, որ «Ատլետիկոն» 45-ից 50 մլն եվրոյի դիմաց պատրաստ է եղել ձեռք բերել Խամեսի տրանսֆերը, սակայն «Ռեալը» հրաժարվել է այդ առաջարկից: