«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարող է շարունակել կարիերան Իսպանիայում: Այդ մասին հայտնում է le10sport-ը։
21-ամյա կիսապաշտպանը կոնֆլիկտի մեջ է հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ, ինչը կարող է ստիպել խաղացողին լքել «գայլերի» ճամբարը այս ամառ:
Ձանիոլոյի հիմնական հավակնորդը «Ռեալն» է: «Սերուցքայինների» մարզիչ Զինեդին Զիդանը իտալացու մեջ տեսնում է այնպիսի խաղացողի, որը կարող է լրջորեն ուժեղացնել մադրիդյան ակումբի կիսապաշտպանությունը:
Սակայն «Ռեալը» ստիպված կլինի դիմակայել մրցակցությանը «Ինտերի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» կեղմից, որոնք նույնպես հետաքրքրված են Ձանիոլոյի տրանսֆերով: