Իսպանական Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Էյբարի» դարպասը:
Այսպիսով, «Վիլյառեալը» առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում, իր ակտիվում ունենալով 60 միավոր: «Էյբարը» 42 միավորով 14-րդն է:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վալյադոլիդը» 2:0 հաշվով հաղթեց «Բետիսին»:
«Վալյադոլիդը» 42 միավորով 13-րդն է, իսկ «Բետիսը» 41 միավորով 15-րդը: