ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել «Բարսելոնան»։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Կիկե Սետյենի հեռացման վերաբերյալ քննարկումների ընթացքում «Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնում այնքան էլ շատ թեկնածուներ չեն առաջարկվել։ Հաղորդվում է, որ «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խավյեր Գարսիա Պիմյենտան այդ պաշտոնի միակ թեկնածուն է եղել։
Որոշ ժամանակ առաջ Լորան Բլանի գործակալն է դարձել Ժորժե Մենդեշը, որը լավ կապեր ունի «Բարսայի» ղեկավարության հետ։ Պորտուգալացին մասնագետի ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբի ներկայացուցիչներին։
Հայտնի չէ, կարո՞ղ են բանակցությունները հաջողությամբ ավարտվել, թե՞ որ, որովհետև Բլանը չի ուզում ժամանակավոր մարզիչ դառնալ, այլ մտադիր է երկար նախագիծ կազմել։
Որոշ ժամանակ Մենդեշը Բլանին «Վալենսիային» էր առաջարկել, քանի որ լավ հարաբերություններ ունի ակումբի սեփականատեր Պիտեր Լիմի հետ։
Հիշեցնենք, որ Բլանը 1996-1997 թվականներին խաղացել է «Բարսելոնայում»։ Նա ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը լքել է 2016-ին ու այդ ժամանակվանից առանց ակումբի է։