«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարիերան կարող է շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Tribalfootball-ը տեղեկացնում է, որ 29-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է վաճառել Ալոնսոյին, ինչը ավելի հավանական է դարձնում իսպանացու տեղափոխությունը անդալուսական ակումբ։
Ավելի վաղ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրվում էին «Ինտերը» և «Յուվենթուսը»։