Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է El Desmarque-ն, կոլումբիացու հաջորդ կայարանը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգան։ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Խամեսը այս ամառ վերադարձավ «Ռեալ» երկու տարի վարձակալությամբ «Բավարիայի» կազմում խաղալուց հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «արքայական» ակումբից մեծ հավանականությամբ կհեռանան Բրահիմը և Մարիանո Դիասը։