Լա լիգայի հինգերորդ տուրում երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվել է «Գրանադային»։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Արդեն հայտնի է կատալոնական ակումբի մեկնարկային կազմը։
«Բարսելոնա» – 1․ Տեր Շտեգեն, 2․ Սեմեդու, 3․ Պիկե, 4․ Ռակիտիչ, 9․ Սուարես, 15․ Լենգլե, 17․ Գրիզման, 20․ Ռոբերտո, 21․ Դե Յոնգ, 24․ Ֆիրպո, 27․ Պերես։
«Բարսելոնան» մեկնարկային չորս տուրերից հետո 7 միավոր է վաստակել։ «Գրանադան» ևս 7 միավոր ունի։