Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտնել է, որ դեռևս «Բավարիան» գլխավորելու առաջարկ չի ստացել։
Լրագրողի հարցին, թե Չերչեսովը շատ լավ է գերմաներեն խոսում, «Բավարիայից» դեռ զանգ չի՞ ստացել, ռուս մասնագետը պատասխանել է․
«Ո՛չ, ինձ դեռ չեն զանգահարել»,-Չերչեսովի խոսքերն է մեջբերում Polsat Sport-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» օրեր առաջ հեռացրեց գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին։ Մյունխենյան ակումբի ղեկը կարող է ստանձնել «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։