Հայաստանի Ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը տեղափոխվում է «Սոչի»: Այս մասին երևանյան և ռուսական ակումբները պաշտոնապես հայտարարեցին այսօր՝ նոյեմբերի 6-ին:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել «Փյունիկին» ու ֆուտբոլասերներին՝ իրենց ցուցաբերված աջակցության համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին կարիերայիս ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար:
Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար, թե՛ խաղադաշտում, և թե՛ խաղադաշտից դուրս։
Հաջողություն եմ մաղթում «Փյունիկին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում», – գրել է Վարդանյանը Facebook-ի իր էջում:
«Սոչիի» հետ Վարդանյանի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ ֆուտբոլիստն այլևս չի կարող հանդիպումներ անցկացնել «Փյունիկի» կազմում Բարձրագույն խմբի աշնանային հատվածում, քանի որ 6-ամսկա որակազրկում է ստացել ոչ-ֆուտբոլային պահվածքի համար: