«Ռեալը» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգին:
Sky Sports-ը հայտնում է, որ «արքայական» ակումբը մտադիր է «քաղաքայիններին» առաջարկել 70 միլիոն ֆունտ (մոտ 80 միլիոն եվրո) և Գարեթ Բեյլին:
Պարբերականը հայտնում է նաև, որ բանակցությունները մեկնարկել են:
Ավելի վաղ Բեյլը մադրիդյան ակումբից հեռանալու ցանկություն էր հայտնել:
Սթերլինգը ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 10 խաղերում 7 գոլ է խփել, իսկ Բեյլը Լա լիգայի 6 հանդիպումներում գոլով աչքի է ընկել 2 անգամ: