ATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված դասակարգման աղյուսակը:
Իսպանացի Ռաֆայել Նադալը երկարատև դադարից հետո վերադարձել է առաջին հորիզոնական: Ջոկովիչը նահանջել է երկրորդ հորիզոնական:Խաչանովը դուրս է մնացել լավագույն 15 թենիսիստի ցանկից:
Մոնֆիսը վերադարձել է տասնյակ: Շապովալովն առաջին անգամ ուժեղագույն 15 թենիսիստի ցանկում է:
- Ռաֆայել Նադալ-9585
- Նովակ Ջոկովիչ-8945
- Ռոջեր Ֆեդերեր-6190
- Դանիլ Մեդվեդև-5705
- Դոմինիլ Տիմ-5025
- Ստեֆանոս Ցիցիպաս-4000
- Ալեքսանդր Զվերև-2945
- Մատեո Բերետինի-2670
- Ռոբերտո Բաուտիստա Ագուտ-2540
- Գաել Մոնֆիս-2530