Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը խոսել է Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Բարսելոնայի» մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Գվարդիոլան փոխեց Մեսսիի խաղը: Նախկինում նա ավելի շատ խաղում էր հարձակման աջ եզրում, իսկ Պեպը նրան սկսեց օգտագործել խաղադաշտի կենտրոնում:
Այդ պահից սկսած, Լեոն լիովին այլ որակի խաղ սկսեց ցուցադրել:
Այդ տարիներին երկու անգամ խաղադաշտում հանդիպեցի Մեսսիին:
Ի՞նչ ասեմ. նա ոչնչացրեց ինձ»,- անկեղծացել է Վիդիչը: