Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ ժամը 19։00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթն այս տարի կվիճարկեն երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և գավաթակիր «Նոան»: Վիճակահանության արդյունքում դաշտի տեր է համարվելու «Նոան»:
Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։