Վիճակագրության կատալոնական ինստիտուտը վերլուծել է, թե որ անուններն են նորածինների շրջանում ամենատարածվածը իրենց տարածաշրջանում, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, 2019 թվականին 500 երեխայի (բոլոր նորածին տղաների 8,22%-ը) անվանակոչել են Լեո՝ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին: Ավելի տարածված է միայն Մարկ անունը, որով անվանակոչել են 622 երեխայի:
2010 թվականին Լեո անունը ստացել է ընդամենը 136 տղա, իսկ 2017-ին՝ 433:
33-ամյա Մեսսին «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում 729 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 633 գոլի և 285 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: