«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն գոլի հեղինակ է դարձել անգլիական Պրեմիեր-լիգայի 38-րդ տուրի՝ «Նորվիչ Սիթիի» հետ խաղում:
Դե Բրույնեն հեռահար գեղեցիկ հարվածով աչքի է ընկել առաջին կեսի վերջնամասում:
«Մանչեսթեր Սիթի»-«Նորվիչ» խաղն ընթանում է Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում: «Սիթին», վաստակելով 78 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Նորվիչ Սիթին» 21 միավորով գտնվում է վերջին՝ 20-րդ տեղում: