«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին 2 վարկածով ճանաչվել է թիմի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Թիմի և՛ ֆուտբոլիստները, և՛ երկրպագուներն անգլիացի հարձակվողին ճանաչել են լավագույնը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 34 խաղում Վարդին դարձել է 23 գոլի հեղինակ:
Հարձակվողը «Լեսթերում» է 2012 թ-ից: