Այսօր՝ հուլիսի 25-ին, իր ծննդյան 40-րդ տարեդարձն է նշում դարպասապահ Գևորգ Կասպարովը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Գևորգին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն ու նորանոր հաջողություններ:
Կասպարովը 2004 թվականից հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Նա մասնակցել է 29 պաշտոնական խաղի։ Նորամուտը հավաքականում նշել է 2005 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ ԱԱ-2016 թ.-ի շրջանակում Հայաստանը խոշոր (3-0) հաշվով հաղթանակ տարավ Անդորրայի հավաքականի նկատմամբ։
Օրեր առաջ «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը հայտարարեց ակումբից հեռանալու մասին՝ նշելով, որ ապագայի պլանների վերաբերյալ կտեղեկացնի ավելի ուշ։ ArmSport-ը դարպասապահի հետ քննարկել է կապանյան ակումբում չմնալու պատճառները, նրա ապագա ծրագրերն ու հայկական ֆուտբոլում առկա խնդիրները։