«Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ իտալական ակումբից։
Gazetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Չալհանօղլուն որոշում է կայացրել իր հեռանալու վերաբերյալ։ Նա ցանկանում է վերադառնալ Բունդեսլիգա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջնությունից 2 ակումբ ցանկանում է գնել նրա տրանսֆերը։ Չալհանօղլուի ծառայություններով հետաքրքրված են «ՌԲ Լայպցիգն» ու Բեռլինի «Հերտան»։
Չալհանօղլուն 2017 թվականից է խաղում «Միլանում»։ Մինչև այդ նա հանդես էր գալիս Լեվերկուզենի «Բայերում»։