Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարող է լքել ակումբը, տեղեկացնում է Sky-ը:
Փորձառու դարպասապահին իրենց կազմում են ցանկանում տեսնել «էվերտոնը» և «Լիդսը»:
2019/20 մրցաշրջանում Սերխիո Ռոմերոն թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 խաղի։
33-ամյա արգենտինացու պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։