«Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ:
- Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր
- Խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ
- Կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:
- Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր:
«Փյունիկ» ՖԱ-ն հայտարարության մեջ հայտնել է, որ լիահույս է, որ Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները շուտով կավարտվեն և երկրպագուները կկարողանան ներկա գտնվել թիմի խաղերին։