«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղի մասին (2-1): Այս հաղթանակը հռոմեական ակումբին թույլ տվեց 2007/08 մրցաշրջանից հետո առաջին անգամ դուրս գալ ՉԼ խմբային փուլ։
«Կախարդական երեկո էր։ 13 տարի անց աներևակայելի ինչ-որ բան եղավ, բայց մենք վստահ էինք մեզ վրա։ Չնայած նրան, որ հաշվի մեջ զիջում էինք, ես հանգիստ էի։ Պահեստայինների նստարանին խաղացողներ կային, որոնք կարող էին փոխել խաղի ընթացքը։
Պետք է ուժեղանանք։ Մյուս մրցաշրջանում էլ ենք այսպիսի գրաֆիկ ունենալու, ինչպես հիմա՝ հոկտեմբերից ամեն 3 օրը մեկ խաղալու ենք, դրա համար էլ մեզ երկար պահեստայինների նստարան է պետք։ Բայց վստահ եմ, որ պատրաստ ենք լինելու»,-ասել է Ինձագին DAZN-ի ուղիղ եթերում։