Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Վերդերի» հարձակվողական գծի կիսապաշտպան Միլոտ Ռաշիցայի ծառայություններով։
The Telegraph-ի տեղեկացմամբ՝ դորտմունդցիները 24-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը դիտարկում են որպես Ջեյդոն Սանչոյին պոտենցիալ փոխարինողի, որը, հավանական է, որ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստը «Վերդերին» էր միացել 2018 թվականի սկզբին՝ տեղափոխվելով «Վիտեսից» 7 մլն եվրոյի դիմաց։ 2019/20 մրցաշրջանում Ռաշիցան բրեմենյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 խաղի, խփել 11 գոլ ու դարձել 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։