ՌՊԼ-ի չեմպիոն «Զենիթի» փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը խոսել է թիմի իրանցի հարձակվող Սերդար Ազմունի ապագայի մասին, տեղեկացնում է TASS-ը:
«Ոչ մի բանկցություն չենք վարում Ազմունի շուրջ: Այդ տղան մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է:
Նա այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է, ով հրաշալի տեխնիկա և գոլահարի բնազդ ունի:
Մի հավատացեք շշուկներին»,- ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Ազմունը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 17 գոլի հեղինակ:
Հավելենք, որ «Նապոլին» հետաքրքրված է իրանցի հարձակվողով: