«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դիմել է ակումբի ղեկավարությանը 3 ֆուտբոլիստի գնելու խնդրանքով։
Marca-ն, վկայակոչելով Gazetta dello Sport-ին, տեղեկացնում է, որ իտալացի մասնագետը իր թիմում ցանկանում է տեսնել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյին և պաշտպան Էմերսոնին։ Նրանց հետ Սարին աշխատել է լոնդոնյան ակումբում։
Սարին ուզում է, որ «Յուվենթուսը» ձեռք բերի նաև «Նապոլիի» հարձակվող Արկադիուս Միլիկի տրանսֆերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաուրիցիո Սարին կարող է հեռանալ թիմից։ Նրան փոխարինողների թվում շրջանառվում էր Մաուրիսիո Պոչետինոյի անունը։