«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան այսուհետև կգործի նոր ձևաչափով: Ակադեմիան ըստ տարիքային բաշխվածության կունենա երեք բլոկ, որոնցից յուրաքանչյուրը կունենա պատասխանատու մարզիչ, որը կհամակարգի այդ տարիքային թիմերի հետ տարվող աշխատանքային գործընթացները, մարզումային ծրագրերը։ Այդ մասին հայտնում է երևանյան «Ուրարտուի» մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
16-ից 18 տարեկան ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքները կհամակարգի Արամ Հակոբյանը։ 12-ից 15 տարեկաններինը՝ Վալերի Ալեքսանյանը, իսկ 8-ից 11 տարեկաններինը՝ Ալեքսանդր Թադևոսյանը։
Նման ձևաչափի ընտրության նպատակը իրականացվող աշխատանքը հնարավորինս արդյունավետ դարձնելն է։
Ակադեմիայի մարզչական շտաբը համալրել են դարպասապահների փորձառու մարզիչներ Տիգրան Ասլանյանն ու Վահան Շմավոնյանը։