Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում Միլանի համանուն թիմը հյուրընկալվել էր «Սասուոլոյին»:
ԵԼ-ի ուղեգրի համար պայքար տվող «Միլանը» կրկին բարձունքում էր: 19-րդ րոպեին Չալխանօղլուի եզրից կատարած փոխանցումը եզրափակեց շվեդ գոլահար Զլատան Իբրահիմովիչը: 42-րդ րոպեին VAR համակարգի օգնությամբ նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Կապուտոն՝ հավասարեցնելով հաշիվը՝ 1-1: Սակայն «Միլանը» համաձայն չէր հաշվի հետ ու 47-րդ րոպեին Իբրան խաղում երկրորդ գնդակը խփեց ու կրկին առաջ մղեց Պիոլիի թիմին: Ինչպես հետագայում պարզվեց, Իբրայի երկրորդ գնդակը խաղում հաղթական էր:
Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 59 միավոր ու 5-րդն է, սակայն այս տուրի իրենց հանդիպումները չեն անցկացրել «Ռոման» ու «Նապոլին»: «Սասուոլոն» 48 միավորով 8-րդ տեղում է: