<<Արսենալի>> գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դժգոհ է մնացել Պրեմիեր լիգայի <<Վուլվզի>> դեմ խաղի արդյունքից:
Մարզիչը նաև խոսել է Օզիլի խաղի և Ջակայի հնարավոր վերադարձի մասին.
<<Օզիլը լավ աշխատեց ու խաղաց: Դա նրա համար քայլ առաջ էր և շատ կարևոր փաստ մեզ համար: Ինչ վերաբերում է Ջակային, ապա, անկեղծ, ոչինչ ասել չեմ կարող>>,-խաղից հետո ասել է իսպանացի մասնագետը: