Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Լևանտեն» հյուրընկալել էր «Բարսելոնային»: Տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով:
Առաջին խաղակեսում Մեսսին դիպուկ է իրացրել 11 մետրանոցը՝ բացելով հաշիվը:
Երկրորդ կեսում՝ 7 րոպեի ընթացքում Կամպանյայի, Մայորալի և Ռադոյայի գոլերը հաղթանակ են պարգևել «Լևանտեին»:
Այս պարտությունից հետո «Բարսելոնան» մնում է 22 միավորով, «Լևանտեն» 17 միավորով 8-րդ տեղ է բարձրանում: