«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Ա սերիայի 11-րդ տուրի «Լացիոյի» դեմ հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Նշանակություն ունեն միայն արդյունքները։ Նրանք կարող են փոխել ամեն ինչ։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասնենք դրական արդյունքների։ Կարծում եմ, որ «Լացիոյի» նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում մեզ վստահություն կհաղորդվի ու ավելին, կբարելավվի մեր դիրքը մրցաշարային աղյուսակում։
Մենք պետք է հավատանք մեր շանսերին Չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար։ Եթե մենք օր ու գիշեր աշխատենք, կկարողանանք հասնել այդ արդյունքին։ Տեսնենք՝ որտեղ կլինենք մրցաշրջանի ավարտին»,-Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Միլան» – «Լացիո» հանդիպումը տեղի կունենա կիրակի և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։