«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է շարունակել մարզչական կարիերան Գերմանիայի հավաքականում։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը գրել է, որ գերմանացի մասնագետը հետաքրքրված է Գերմանիայի ազգային հավաքականում աշխատանքի անցնելով։ Գերմանիայի ֆուտբոլային միությունը ևս հետաքրքրված է Կլոպով։
Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, որ «Լիվերպուլում» կաշխատի ևս 4 տարի, իսկ հետո կգնա արձակուրդի։
53-ամյա մասնագետը աշխատում է «Լիվերպուլում» 2015 թվականից։ Կլոպը «Լիվերպուլի» հետ միասին 2019 թվականին նվաճեց Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը։ Արդեն այս տարի «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո հռչակվեց նաև Անգլիայի չեմպիոն։