«Կադիսը» վաղաժամ նվաճել է Լա Լիգայի ուղեգիր՝ Սեգունդայի 40-րդ տուրի արդյունքներով: Դա տեղի ունեցավ «Օվիեդոյի»՝ «Սարագոսայի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ (4-2):
Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Կադիսը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երրորդ տեղը զբաղեցնող «Սարագոսայից» առաջ է 7 միավորով: Առաջին երկու տեղերը գրաված թիմերը ավտոմատ կերպով ստանում են Լա Լիգա դուրս գալու իրավունք:
Վերջին անգամ «Կադիսը» ելույթ է ունեցել Լա Լիգայում 2005/2006 մրցաշրջանում: Ընդհանուր առմամբ, ակումբը 12 մրցաշրջան է անցկացրել Իսպանիայի բարձրագույն լիգայում, որից լավագույնը 1987/88 մրցաշրջանն էր, որում թիմը զբաղեցրել էր 12-րդ տեղը։