«Չորս տարի «Լիվերպուլում»: Դրանից հետո ես ուզում եմ մեկ տարի ոչինչ չանել: Երևի առաջին անգամ կանեմ այն, ինչ ուզում եմ, ինչ ուզում էի անել: Հետո, երևի, ես կմարզեմ ակումբ, հավաքական, կամ ընդհանրապես ոչինչ չեմ անելու: Բայց աշխարհում հինգ տարվա ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել», – Կլոպին մեջբերում է SWR-ը:
53-ամյա մասնագետը «Լիվերպուլը» մարզում է 2015 թվականից: Դեկտեմբերին Կլոպը երկարաձգեց պայմանագիրը կարմիրների հետ մինչև 2024 թվականը: