«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին։
«Խամեսը կարևոր խաղացող է, ու նա մեր ֆուտբոլիստն է։ Այսօր նա 29 տարեկան է դառնում, ու ես նրան ուրախ տարեդարձ եմ մաղթում։ Ճիշտ է, որ որոշ ֆուտբոլիստներ ավելի շատ են խաղում, քան մյուսները, բայց ես չեմ պատրաստվում արհամարհել իմ ֆուտբոլիստներից որևէ մեկին։ Նրանցից յուրաքանչյուրն իր լուման է ներդնում թիմի խաղին։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որ ես ունեմ, օգուտ է բերում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում AS-ը։
Խամեսը «Ռեալ» էր տեղափոխվել 2014 թվականին «Մոնակոյից»։