Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է առաջիկայում լքել ակումբը, հայտնում է El Pais-ը:
«Ռեալը» նույնպես ցանկանում է բաժանվել 29-ամյա կոլումբացուց: Խամեսը «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է: Ակումբը ցանկանում է այդկերպ գումար խնայել:
«Ատլետիկոն» 45-ից 50 մլն եվրոյի դիմաց պատրաստ է ձեռք բերել Խամեսի տրանսֆերը, սակայն «Ռեալը» հրաժարվել է այդ առաջարկից:
Խամեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ-ի հունիսի 30-ը: