Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակում «Աթլետիկոն» հյուրընկալել էր «Բետիսին»։
Դիեգո Սիմեոնեի թիմի համար բարդ հանդիպում ստացվեց։ Հանդիպման հաշիվը դեռ չէր բացվել, երբ 57-րդ րոպեին դաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Մարիո Էրմոսոն։
Չնայած 10 ֆուտբոլիստներով մնալուն՝ «ռոխիբլանկոսները» կարողացան ստանալ անհրաժեշտ առավելությունը։ 74-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դիեգո Կոստան։ Իսպանացի հարձակվողի գոլը 1-0 հաշվով հաղթանակ պարգևեց «Աթլետիկոյին»։ Կոստայի խփած գոլը կարող եք դիտել այստեղ։
Այս խաղից հետո «Աթլետիկոն» միավորների քանակը հասցնում է 66-ի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։ Սիմեոնեի թիմը նաև պաշտոնապես ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։