ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն Ավանի ակադեմիայի մարզադաշտում ներկա է գտնվել Vbet Հայաստանի Գավաթի եզրափակչի՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա» դրամատիկ խաղին ու գրառում կատարել.
«Լիվերպուլ»-«Միլա՞ն».
Ո՛չ, «Նոա»- «Արարատ-Արմենիա»` 4:4 🙂
Շատ դիտարժան խաղ` Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում: Արժեր հասնել նույնիսկ երկրորդ խաղակեսին»,- գրել է Արայիկ Հարությունյանն ու լուսանկարներ հրապարակել:
Ի դեպ, Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը մարզադաշտից է հետևել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը.
Հիշեցնենք՝ առաջին կեսից հետո «Նոան» զիջում էր 1-4 հաշվով, բայց հետո կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 4:4, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ արդեն հաշիվը դարձավ 5:5, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ամուր գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստների նյարդերը՝ 7:6: «Նոան» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՀՀ գավաթակիր: