Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կիսվել է Ա սերիայի 32-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղից սպասելքներով.
«Հիմա շատ կարևոր շրջան է: «Ատալանտայի» մոտ ամեն ինչ շատ լավ է: Նրանք հրաշալի ֆուտբոլ են խաղում, հատկապես՝ հյուրընկալվելիս: Մեզ հեշտ խաղ չի սպասվում: «Ատալանտան» ագրեսիվ է գործում՝ օգտագործելով մեծ պրեսինգ: Նրանք արագ են խաղում. բարդ խաղ է սպասվում»,-ասել է Սարին:
«Յուվենտուս»-«Ատալանտա» խաղը կկայանա այսօր՝ ժամը 23:45-ին: