Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ալավեսի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է VAR համակարգի օգտակարություն ու արդյունավետության մասին.
«VAR համակարգը կոչված է ամեն ինչում հստակություն մտցնելու համար, բայց ես չէի ցանկանա, որ այն օգտագործվեր: Սակայն, եթե անհրաժեշտ է լինում ինչ-որ բանում համոզվել, համակարգի կարիքը լինում է:
Մենք այսօր չկարողացանք 4-ից 5 գոլ խփել, քանի որ մրցակիցը լավ էր պաշտպանվում: Խփեցինք երկուսը, որից մեկն անչափ գեղեցիկ էր: Ուրախ եմ տեղի ունեցածի համար, ինչպես նաև, հանգիստ եմ մեր խաղի տեսանկյունից»,-ասել է Զիդանը: