Փարիզում ավարտին է մոտենում ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը։ Կիսաեզրափակչի գրեթե բոլոր մասնակիցները հայտնի են։
Դենիս Շապովալովը երկու սեթում առավելության է հասել Գաել Մոնֆիսի նկատմամբ։ Մեկ ժամ տևած պայքարում կանադացի թենիսիստը հաղթել է 6-2, 6-2 հաշվով ու դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Սա Շապովալովի կարիերայում չորրորդ ATP Մասթերս-1000 մրցաշարի կիսաեզրափակիչն է։
Եզրափակչի ուղեգրի համար Շապոն կպայքարի Ռաֆայել Նադալ — Ջո-Ուիլֆրեդ Ցոնգա զույգի հաղթողի հետ։