«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Կողմերի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: Առաջիկա շաբաթների ընթացքում 42-ամյա մասնագետը հանդիպելու է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ և նոր պայմանագիր կստորագրի մինչև 2023 թվականը: