Հաղորդվում է, որ 27-ամյա գերմանացին արդեն մի քանի շաբաթ է, ինչ փորձում է համոզել «Բայերի» կիսապաշտպան Քեյ Հավերցին՝ տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
Սա Ռուդիգերի առաջին փորձը չէ, որ նա համոզում է ֆուտբոլիստին տեղափոխվել «Չելսի»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի պաշտպանը համոզել է Տիմո Վերներին տեղափոխվել լոնդոնյան ակումբ, ինչը շուտով տեղի է ունեցել: