Պլովդիվ քաղաքի «Լոկոմոտիվ» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացրել է թիմի 7 անդամի՝ կորոնավիրուսով վարակման մասին:
Հուլիսի 1-ին «Լոկոմոտիվը» դարձել է Բուլղարիայի գավաթակիր: Ֆուտբոլիստները որոշել են նվաճումը տոնել երկրպագուների հետ: Տեղական մամուլը պնդում է, որ հենց դա է դարձել խաղացողների վարակման պատճառ:
Հուլիսի 10-ին սպորտային բոլոր միջոցառումները Բուլղարիայում կանցկացվեն առանց հանդիսակնների: