«Ռոմայի» ղեկավարությունը գոհ է թիմի պաշտպան Քրիս Սմոլինգի խաղից, որի իրավունքները պատկանում են ՄՅՈՒ-ին, ու ուզում է երկարաձգել նրա վարձակալությունը։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ Հռոմեացիները պատրաստ են պայմանագրում ներառել 15 մլն եվրոյով պարտադիր գնման իրավունքի մասին կետ։
Ակումբի խորհրդական Ֆրանկո Բալդինին արդեն նման առաջարկով դիմել է մանկունիանցիներին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն Եվրոպա լիգայի վերսկսումից առաջ ուզում է վերադարձնել Սմոլինգին։
Հռոմեացիները պատրաստ են հերթական վարձակալության համար 3 մլն եվրո վճարել։ Սմոլինգին պատրաստվում են 4 տարվա պայմանագիր առաջարկել։ ՄՅՈՒ-ն 31-ամյա խաղացողին 25 մլն եվրո է գնահատում։