«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի վերջին ելույթների մասին։
«Եթե մնացած բոլոր խաղերը հաղթենք, լավագույն քառյակում կհայտնվենք։ Չենք կարող հույսներս ինչ-որ մեկի օգնության վրա դնել։ Պետք է դա ինքնուրույն անենք ու անցնենք հաջորդ մրցաշրջանին։
Առանց պարտության 16 խաղը վստահություն է հաղորդում, բայց դա այն չէ, ինչին ՄՅՈՒ-ն ձգտում է։ Կարող ենք անընդմեջ էլ ավելի շատ խաղեր չպարտվել, եթե կենտրոնանանք ճիշտ բաների վրա»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում The Independent-ը։
Հիմա ՄՅՈՒ-ն ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ 4-րդ տեղում գտնվող «Լեսթերից» հետ մնալով 4 միավորով․ մանկունիանցիները նաև մեկ խաղ պակաս են անցկացրել։ Առաջնության վերջին տուրում մրցելու են «Լեսթերի» հետ։