Ա Սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Նապոլին» մրցակցի հարկի տակ հաղթեց «Ջենոային» (1-2):
Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում: Գոլի հեղինակ դարձավ Դրիս Մերտենսը:
Երկրորդ խաղակեսում տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Էդուարդո Գոլդանիգին:
Այդուհանդերձ, 66-րդ րոպեին Իրվինգ Լոզանոն հաղթանակ պարգևեց հյուրերին:
Այսպիսով, «Նապոլին» վաստակեց 51 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում: «Ջենոան» զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: